Հոկտեմբերի 17-ին ավտովթար է եղել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալինից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
«Հրապարակը» գրում է. ««Արսեն Թորոսյանի տեղակալների մասով կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից` քրեական գործերով են անցնում կամ էլ պաշտոնից ազատվում»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակիցը:
«Փաստը» գրում է. «Իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցնծությամբ ավետում են դեպի Եվրոպա սպասվող բյուջետային չվերթների ցածր գների մասին ու հայտարարում՝ ապրի Տաթևիկ Ռևազյանը:
Այս տարվա մեջ արդեն 4-րդ դեպքն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տարբեր հրապարակումների առնչությամբ ՀՀ քննչական մարմինները ՀՀ դատախազության հետ միաժամանակ պահանջում են բացահայտել ինֆորմացիայի աղբյուր:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-15։00 Նուբարաշեն Բ թաղամասը,
11։00-17։00 «Էրեբունի» հյուրանոցը միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 47 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում՝ թույլ տալու համար քրդական ուժերին դուրս գալ տարածքից։
Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել է դուրս գալ 1977-ին Խորհրդային Միության կողմից ստորագրված միջազգային մի փաստաթղթից, որը վերաբերում է միջազգային հակամարտությունների զոհերին և որոշում է՝ ով և ինչպես պետք է հետաքննի մարդու իրավունքների խախտումները պատերազմի ժամանակ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...